Այսօր` սեպտեմբերի 18-ին, 10 000-ից ավելի ընտրող ունեցող թվով 5 քաղաքային համայնքներում` Աշտարակ, Մասիս, Վաղարշապատ, Գորիս, Նոյեմբերյան քաղաքներում և շուրջ 312 գյուղական համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններին հանրապետությունում ժամը 20.00-ի դրությամբ գրանցվել է 49.42 տոկոս մասնակցություն:
Համեմատաբար բարձր է մասնակցությունը գյուղական համայնքներում: Այսպես. քվեարկությանը ընտրողների բարձր մասնակցություն է գրանցվել Հնաբերդ գյուղում` 66. 80 տոկոսի չափով, Լուսագյուղում` 73.88, Երնջատափում`75.12 , ինչպես նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի առաջադրված Ծաղկահովիտ գյուղում, որտեղ գրանցվել է 59.42 տոկոս մասնակցություն:
Բարձր է մասնակցությունը նաև` Լեռնարոտում` 84.27 , Կարբիում` 78. 72, Մելիքգյուղում` 78.27, Շողակնում`70.09 , Չքնաղում` 70.90 , Սաղմոսավանում` 72. 25, Սիփանում` 73 տոկոս մասնակցություն,Վարդենիսում` 70. 59, Գառնահովտում`71.43, Թաթուլում`72. 83, Իրինդում` 70 .36 և այլն:
Ընտրական «թեժ» կետեր համարվող Վաղարշապատում գրանցվել է ցածր մասնակցություն` 36.18 , Աշտարակում`57.31, Ապարանում` 63.47, Մասիսում գրանցվել է 49.34 տոկոս մասնակցություն (քաղաք) , Արարատ (քաղաք) 41 .99: Իսկ Գորիսում, օրինակ, գրանցվել է 46.09 տոկոս մասնակցություն:
Ամենացածր մասնակցություն ունեն`Գեղադիրը` 27.18 տոկոսով, Կանիաշիրը` 22.74, Ճարճակիսը` 31,75:
Հիշեցնենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին մասնակցում է համայնքի ղեկավարի 408 և ավագանու անդամի 2 693 թեկնածու:









































