Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոռումպացվածների վարքը համեմատել է թմրամոլների հետ, հայտնում է իտալական ANSA գործակալությունը:
«Կյանքի ուղին մեզ կանգնեցնում է 2 ճանապարհների ընտրության առջև՝ ազնվության և անազնվության, հավատարմության և անհավատարմության, եսասիրության և այլասիրության, բարու և չարի: Չի կարելի լինել միանգամից 2 ճանապարհներին, քանի որ դրանք գնում են տարբեր կողմեր: Նա, ով գնում է կոռուպցիայի ճանապարհով, նման է թմրամոլի: Նրան թվում է, որ կարող է թողնել ցանկացած պահի, սակայն կոռուպցիան առաջացնում է կախվածություն և ծնում է աղքատություն ու տառապանք»,-հայտարարել է Հռոմի պապը:









































