Լոս Անջելեսի համալսարանի գիտնականներին հաջողվել է մարդու թոքի նախատիպ աճեցնել, հայտնում է gogetnews.info-ն:
Դրա համար նրանք բջիջների մեջ տեղադրել են գելից փոքրիկ հուլունքներ և դրանց թույլ են տվել ինքնուրույն օդի պղպջակների ձև ստանալ՝ նման նրանց, որոնցից կազմված են մարդու թոքերը:
Արդյունքում ստացվել է թոքերի 3D սաղմ՝ հայտնի որպես օրգանոիդներ: Իհարկե, այդ միկրոսաղմերը լիարժեք թոքեր չեն, սակայն գիտությանը հնարավորություն են տալիս ուսումնասիրելու գենետիկ մուտացիաները կամ հետևելու դեղերի արդյունավետությանը:











































