Ղեկի մոտ առանց ականջակալների հեռախոս օգտագործելու տուգանքը Մեծ Բրիտանիայում ավելացել է կրկնակի` դառնալով նվազագույնը մինչև 200 ֆունտ ստեռլինգ: Այդ մասին շաբաթ օրը հայտնել են երկրի տրանսպորտի նախարարությունում:
Կառավարության նոր պլանների համաձայն, վարելու ընթացքում ձեռքում հեռախոսի առկայությունը կպատժվի երեքի փոխարեն վեց տուգանային միավորով, ինչը սկսնակ վարորդների համար կնշանակի քննությունները նորից հանձնելու և վարորդական իրավունք ստանալու անհրաժեշտություն: Փորձառու վարորդները իրավունքից կզրկվեն այն դեպքում, եթե երեք տարվա ընթացքում երկու անգամ բռնվեն ձեռքում հեռախոսով:
Տրանսպորտի նախարարության տվյալներով` 2014 թվականին 492 ՃՏՊ Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել այն բանի պատճառով, որ վարորդը օգտվել է բջջային հեռախոսից: Դրանցից 21-ը ունեցել է մահացու ելք:









































