ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայում ավիահարվածների հետևանքով ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի ոչնչացման մասին, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ ոչնչացված Վաիլ Ադիլ Հասան Սալման ալ-Ֆայադը հանդիսանում էր ԴԱԻՇ-ի ինֆորմացիոն նախարարը:
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Փիթեր Կուկը ճշտել է, որ նա չեզոքացվել է Ռաքքա քաղաքի մատույցներում:









































