Թուրքական Son dakika լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արևելքում ընկած Թունջելի (Դերսիմ) նահանգի Փյուլումյուր շրջանում հարձակման է ենթարկվել Ժանդարմերիային պատկանող մեքենան։
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները պայթուցիկ են տեղադրել ճանապարհին, որի վրա էլ պայթել է մեքենան։ Դրա հետևանքով վիրավորվել է 1 զինվորական և 2 գյուղական պահապան (քուրդ վարձկան)։
Միջադեպից հետո դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև «Կոբրա» տիպի ուղղաթիռներ դեպքի վայրից հեռացած քուրդ զինյալներին հայտնաբերելու համար։











































