«Վաղը Երևանում հաջակցություն Սասնա ծռեր»- ի տեղի կունենա հանարահավաք և երթ: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ 2016թ. սեպտեմբերի 17-ին աշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպվելու է բողոքի և համերաշխության հավաքներ, երթեր՝ հաջակցություն «Սասնա ծռեր»- ի և նրանց պահանջների, ի նպաստ Հայստանի ինքնիշխանության և հայության միասնականության:
«Քանի դեռ «Սասնա ծռեր»- ը ՊՊԾ գնդում էին, հասարակական ակտիվությունը խթանող գործոնը կար, ճիշտ է՝ իրենք պասիվ դրության մեջ էին, բայց քաղաքական պահանջները, որ նրանք առաջ էին քաշել, տարիներ շարունակ քաղաքական ուժերը շեշտադրել են, և հասարակությունը շատ ակտիվ այդ քաղաքական օրակարգը առաջ տարավ: «Սասնա ծռեր»- ի կալանավորված վիճակը դրական չի կարող ազդել հասարակական ակտիվության վրա»,- նշեց Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ հասարակական ակտիվությունը նվազել է, բայց դեռ կայծեր և առիթներ շատ կլինեն և որոշակի վերածրագարավորում անհրաժեշտ կլինի:
Մանրամասները՝ տեսանյութում:





































