Երևանում սեպտեմբերի 16-ին բացվեց ARMENIA EXPO 2016 միջազգային տոնավաճառը, այն կտևի մինչև սեպտեմբերի 18-ը: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ 16-րդ ցուցահանդեսը ընդգծված միջազգային դարձավ, քանի որ 11 երկրի գործարարներ են մասնակցում: Նրա խոսքով՝ այս ցուցահանդեսից ակնկալվում է, որ 11 երկրի պոտենցիալ ներդրողները հայկական շուկայում պայմանագրեր կկնքեն: «Տնտեսական լճացած վիճակից դուրս գալու հույսեր կան, գործարարները հավատով են լցված»,-վստահեցրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու նորանշանակ վարչապետը և կառավարության անդամները չեն մասնակցում «ARMENIA EXPO 2016»-ին, Ա. Ղազարյանը պարզաբանեց, որ կառավարությունից ներկա է քաղաքաշինության փոխնախարարը. «Իսկ կառավարության անդամների չներկայանալն ինձ թվում է պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարության անդամները ժամանակավոր պաշտոնակատարներ են»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































