ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անդրադարձավ հարցին, թե հնարավո՞ր է նոր վարչապետ Կարեն Կարապետյանը և նոր կառավարությունը այնպիսի պայմաններ ստեղծեն կառավարությունում՝ անընդհատ դաշնակցական նախարարներին նկատողություն անելով, պահանջկոտություն հանդես բերելով, որ նրանք ինքնակամ վայր դնեն մանդատները: Ա. Ռուսատմյանը նշեց. «Մենք պահանջկոտությունից չենք վախենում, մենք ուզում ենք, որ դա քաջալերվի և տեղի ունենա անընդհատ: Եթե վարչապետը պահանջկոտ է, դա ողջունելի է, մենք մեր նախարարներին չենք ասում՝ դուք պաշտպանված եք, քանի որ դուք դաշնակցական եք: Բայց մեկը մյուսին դուր է գալիս, թե դուր չի հալիս, դա կապ չունի մեր երկրի պետական խնդիրների հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































