Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում դեկտեմբերի 5-ին տիեզերք կարձակի նոր արբանյակ։
Göktürk-1 արբանյակը տիեզերք է արձակվելու Հարավային Ամերիկայում գտնվող Ֆրանսիական Գվիանայից և հետևելու է 50 սանտիմետրից մեծ երևույթների։ Դրա շնորհիվ Թուրքիայի զինված ուժերը երկրի սահմանների ներսում և դրանցից դուրս կստանան հետախուզական տվյալներ։
Դա մասնավորապես վերաբերում է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարին։ Ընդգծվում է, որ տարիներ առաջ ուղեծիր արձակված Göktürk 2 արբանյակն ունակ է հետևել 2.5 մետրից մեծ երևույթներին, մինչդեռ Göktürk-1-ի դեպքում արդեն հնարավոր կլինի հետևել 1 մետրից էլ փոքր երևույթներին (քուրդ զինյալների շարժմանը)։
Խոսքը Արևելյան ու Հարավարևելյան Անատոլիայի լեռնային շրջանների, Իրաքի ու Սիրիայի շրջանների մասին է, որտեղ բազավորված են քուրդ զինյալները։ Göktürk 1 արբանյակի արժեքը գնահատվում է 261.5 միլիոն դոլար։









































