Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում պատմության մեջ առաջին մուսուլման Սադիկ Խանն աջակցել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Խանն ընդգծել է, որ հանրապետական Դոնալդ Թրամփի հակամուսուլմանական հայացքները ձեռնտու են ԴԱԻՇ խմբավորմանը։
«Որպես երկու դուստրերի հայր՝ ես կարծում եմ, փաստն առ այն, որ աշխարհի ամենագլխավոր քաղաքական գործիչը կդառնա իգական սեռի ներկայացուցիչ, կարևոր մեսիջ կլինի աշխարհին, և հուսով եմ՝ նա կհաղթի»,- հայտարարել է նա։
ԱՄՆ իր առաջին պաշտոնական այցի ժամանակ Խանը հավելել է, որ ինքը Քլինթոնի «մեծ երկրպագու» է։









































