Մեքսիկայի անկախության օրվա նախօրեին Մեխիկոյի փողոցներ էին դուրս եկել հազարավոր մարդիկ, այդ թվում՝ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին Գերերո քաղաքում անհետացած 43 ուսանողների համակուրսեցիներն ու ծնողները,։ Այս մասին հայտնում է MVS Noticias ռադիոկայանը։
«Հանրությունը հոգնել է այն բանից, ինչ տեղի է ունեցել այս նախագահական ժամկետի ընթացքում, և այս կերպ մենք ցույց ենք տալիս մեր նողկանքը»,- հայտարարել է ակտիվիստներից մեկը։
Մայրաքաղաքի իշխանությունների գնահատմամբ՝ ցուցարարների թիվը եղել է մոտ 5000։ Ոստիկանության հետ նրանց բախումների մասին տեղեկություններ չեն ստացվել։









































