Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը կեղծիք է որակել Արևմուտքի այն հայտարարությունները, թե Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում գրանցվել են մարդու խախտումներ.
«Անկասկած է, որ մենք կհասնենք Սահմանադրության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մասին բոլոր կոնվենցիաների պահպանմանը, որոնք ստորագրել ենք մենք։
Մյուս կողմից կան չարամիտ ուժեր Արևմուտքում, որոնք հայտարարություններ են արել այն մասին, որ Թուրքիան խախտում է մարդու իրավունքները, իրավունքների գերակայությունը։ Դրանք դատարկ, կեղծ հայտարարություններ են»։









































