Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիացի փախստականների հարցն ընդգրկվել է ՄԱԿ ԳԱ-ի 71-րդ նստաշրջանի օրակարգում՝ չնայած Սիրիայի ներկայացուցիչների առարկություններին։
Հաղորդվում է, որ ավելի վաղ թուրքական կողմը առաջարկել է քննարկել «Ապօրինի ներգաղթը Միջերկրական ծովի ջրատարածությունում ու սիրիացի փախստականները» թեման։
Սակայն սիրիական վարչակարգի ներկայացուցիները հայտնել են իրենց դժգոհությունն ու այդ թեման դրվել է քվեարկության։ Քվեարկության արդյունքներով ՄԱԿ ԳԱ-ի 82 անդամ կողմ է արտահայտվել, որ թեման դրվի քննարկման, 9 անդամ դեմ է արտահայտվել, իսկ 21 անդամ ձեռնպահ է մնացել։
Արդյունքում սիրիացի փախստականների հարցը ընդգրկվել է ՄԱԿ ԳԱ-ի օրակարգում։










































