Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գրավի դիմաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին ազատ արձակելու վերաբերյալ։
Արամ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանը մերժել է միջնորդությունը. «Դատարանը գտավ, որ Արամ Մանուկյանի կատարած գործողությունները հիմք են տալիս ողջամտորեն մտածել, որ գրավով ազատելը այս պահին հիմնավոր չէ, քանի որ թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛ վերաքննիչ դատարանը գտել են, որ այն պայմանները, որոնցով որ կալանավորել են, դեռևս մնացել են։ Այսինքն՝ դատարանը ողջամտորեն ենթադրում է, որ կարող է խուսափել կամ խոչընդոտել նախաքննության աշխատանքները»։
Մանրամասները՝ տեսանյութում:









































