Գերմանիայի Բաուտցեն քաղաքի բնակիչները, որտեղ ուժեղ է ուլտրաաջերի նկատմամբ համակրանքը, բախումներ են սադրել քաղաքական ապաստան փնտրողների հետ, հայտնում է BBC-ն:
Շուրջ 80 տղամարդ և կին չորեքշաբթի ուշ երեկոյան կռվի են բռնվել 20 փախստականների հետ:
Ամբոխը փախստականներին քշել է այն շենքը, որտեղ նրանց ժամանակավորապես տեղավորել են իշխանությունները: Շենքն այժմ հսկում է ոստիկանությունը:
Բաուտցենի տրամադրությունները փախստականների դեմ այս տարի նշանակալիորեն ուժեղացել են: Փետրվարին տեղի բնակիչները ծափահարում էին, երբ փախստականների տեղավորման կենտրոնը այրվում էր:
Մարտ ամսին քաղաքացիները սուլում էին Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկին, որը քաղաք էր եկել փախստականների հարցը քննարկելու համար:








































