ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համարում է, որ եկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների ժամանակը: Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է չորեքշաբթի օրը, փոխանցում է RIA Novosti-ն:
«Եկել է ժամանակը, որ Անվտանգության խորհրդում անցկացվեն բարեփոխումներ՝ այն դարձնելով ավելի ժողովրդավարական և ներկայացուցչական»,- ասել է գլխավոր քարտուղարը: Նա նշել է, որ ՄԱԿ հիմնադրման պահից խորհուրդը փոխվել է միայն մեկ անգամ:
Պան Գի Մունն ընդգծել է, որ տարբեր խմբի երկրների կողմից կա տարբեր առաջարկություններ բարեփոխումների վերաբերյալ, սակայն «երկրների կարծիքները չեն համընկնում»:











































