Business Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ու Չինաստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կընձեռի երկրի ագրարային սեկտորի համար.
«Վրաստանի կառավարությունը ռեկորդային կարճ ժամանակում կարողացավ Չինաստանի կառավարության հետ հասնել համաձայնագրի ստորագրմանը, որով գինին, հանքային ջրերը և գյուղմթերքի այլ տեսակներ Չինաստան կարտահանվեն առանց մաքսատուրքի վճարների:
Այդ համաձայնագրի ստորագրումը շատ մեծ կարևորություն ունի Վրաստանի համար և ստեղծում է վիթխարի հնարավորություններ՝ ագրարային արտադրանքի մեր արտադրողների համար:
1.5 միլիարդանոց շուկան ինքնաբերաբար կարող է երկրորդ շունչ հաղորդել Վրաստանի ագրարային սեկտորին: Գյուղատնտեսությունը որպես կանոն շատ զգայուն է տարատեսակ մաքսատուրքերի ու մաքսային արգելքների առջև»:









































