Georgia Online-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 16-ին Թբիլիսիում բացվելու է առաջին մաքուր բարձրտեխնոլոգիական կենտրոնը՝ «Թբիլիսիի սիլիկոնային հովիտը»:
«Թբիլիսիի սիլիկոնային հովիտը» բազմամիլիոն առաջին նախագիծը մեկ տիրույթում կմիավորի IT ակադեմիան, բիզնեսի ու տեխնոլոգիաների համալսարանը, լաբորատոր ու հետազոտական կենտրոնները, տեխնոլոգիական ինկուբատորները:
«Թբիլիսիի սիլիկոնային հովտում» վրացի ապագա ծրագրավորողները, ինժեներներն ու ձեռնարկատերերը կկարողանան ավելի շատ ու ավելի լավ զարգացնել իրենց բիզնես գաղափարները, խորացնել տեխնոլոգիական ապրանքները և ընդլայնել հնարավորությունները:








































