Կապված տեսահոսթինգների հեղինակային իրավունքների վերաբերյալ եվրոպական օրենսդրության սպասվող բարեփոխումների հետ, YouTube-ին կպարտադրեն ավելացնել վճարումները երաժիշտներին և ձայնագրման ընկերություններին, հայտնում է BBC-ն:
Օրինագծով նաև պրոդյուսերներից և հրատարակիչներից պահանջվում է հեղինակներին և կատարողներին հայտնել այն մասին, թե ինչպիսի եկամուտ են բերում նրանց ստեղծագործությունները:
YouTube-ը վաղուց է երաժշտական արդյունաբերության կողմից ենթարկվում քննադատությունների այն բանի համար, որ քիչ է վճարում տեղադրված պարունակության համար:
«Ես կցանկանայի, որ լրագրողների, հրատարակիչների և հեղինակների աշխատանքը արդարացիորեն վարձատրվեր անկախ այն բանից, որտեղ են նրանք աշխատում՝ ստուդիաներում, հյուրանոցներում, առցանց կամ ոչ»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:









































