Գերմանիաի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը սեպտեմբերի 14-15-ը Ուկրաինա այցի ընթացքում մտադիր է այցելել երկրի արևելյան շրջաններ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Վաղը առավոտյան նա ծրագրում է ուղևորվել Կրամատորսկ (Դոնեցկ)»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զավսան Շեբլին։
Նշվում է, որ սկզբում նա կայցելի Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։
Ավելի վաղ Շտայնմայերը հայտարարել էր, որ Դոնբասում կարելի է պայմանավորվել առանց նախապայմանների կրակի դադարեցման կայուն ռեժիմի մասին։
Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ու Ժան-Մարկ Էրոն այսօր կժամանեն Կիև։








































