Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Վարդան Օսկանյանին դուրս կթողնե՞ն խորհրդարանից

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն Ազգային ժողովի ամբիոնից, ըստ էության, կոչ է արել ԲՀԿ խմբակցության այն պատգամավորներին, որոնք այլևս կուսակցության անդամ չեն, սակայն կուսակցության ցուցակով են դարձել պատգամավոր, վայր դնել մանդատը: Զոհրաբյանը հայտարարել է, որ այդ հարցը փորձելու են լուծել ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխության շրջանակներում:

ԲՀԿ նախագահի հայտարարությունը ակնհայտորեն վերաբերում է Վարդան Օսկանյանին և նրա նոր կուսակցության այն անդամներին, որոնք ԱԺ պատգամավոր են և մանդատները ստացել էին ԲՀԿ 2012 թվականի համամասնական ցուցակով:

Փաստորեն, ստացվում է, որ խոսք է գնում Օսկանյանին և նրա կուսակցության անդամներին պատգամավորական մանդատից զրկելու մասին: Եվ սա՝ նախընտրական զարգացումներին ընդառաջ: Այսինքն՝ կարող է ստացվել այնպես, որ խորհրդարանական ընտրությունների շրջանում նախկին արտգործնախարարն ու նրա մի շարք կուսակիցներ այլևս չլինեն պատգամավորներ:

Ի՞նչ է սա նշանակում: Պատգամավորությունը ամբիոն է, դա որոշակի անցաթուղթ է և անձեռնմխելիություն: Այսինքն՝ ԲՀԿ նախագահը, ըստ էության, ակնարկում է, որ Վարդան Օսկանյանն ու նրա կուսակիցներն առաջիկայում, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, կարող են զրկվել ամբիոնից և անձեռնմխելիությունից:

Մի կողմից՝ սա, իհարկե, առանձնապես մեծ կորուստ չէ, եթե հաշվի առնենք, որ ընդամենը մի քանի ամիս հետո ԱԺ բոլոր պատգամավորներն են վայր դնելու մանդատները: Սակայն այստեղ առանցքայինն այն է, որ խոսքը վերաբերում է նախընտրական շրջանին: Իսկ նախընտրական շրջանում պատգամավորությունը և անձեռնմխելիությունը չափազանց կարևոր ռեսուրսներ են, որոնցից փաստորեն Վարդան Օսկանյանի կուսակցությունը կարող է զրկվել:

Սա միայն ԲՀԿ-ի՞ նախաձեռնությունն է, որով այդ կուսակցությունը պարզապես փորձում է պոտենցիալ մրցակիցներին զրկել «իր հաշվին» ռեսուրսներից, թե՞ այս նախաձեռնությունը կարող է գալ իշխանությունից: Մի բան ակնհայտ է՝ առանց իշխանության այն, ըստ էության, չի կարող լուծում ստանալ կանոնակարգ օրենքի փոփոխության շրջանակում:

Եվ առավել հետաքրքրական է այն, որ Նաիրա Զոհրաբյանն այս մասին հայտարարում է ընտրություններից առաջ, և ԸՕ-ի շուրջ իշխանությունների հետ համաձայնության ստորագրումից հետո: Արդյո՞ք այս ակնարկով փորձ է արվում խաղի կանոնների շուրջ համաձայնության դաշտ բերել նաև Օսկանյանին, թե՞ պարզապես կայացվում է նրա կուսակցությանը խորհրդարանից 2017 թվականին դուրս թողնելու քաղաքական որոշում, որի առաջին քայլը կլինի արդեն 2017-ից առաջ դե ֆակտո դուրս թողնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում