Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով «79 միլիոնը միասնական նշանի ներքո» անվանմամբ միջոցառման ժամանակ, հայտարարել է, որ ժողովրդի միասնությունն օգնել է փրկել Թուրքիան:
«Թուրք ժողովուրդն իր միասնությամբ ցույց տվեց, որ կարող է դիմակայել ոչ միայն քաղաքական խաղերին, այլև ժամանակակից ռազմական տեխնիկային»,- ասել է նա:
Էրդողանը դատապարտել է ահաբեկչական ակտը, որը նախօրեին PKK-ն իրականացրել է Վան քաղաքում. «Ոչ ոք իրավասու չէ մթագնել մեր տոները, այս հիանալի տոները: Զոհվածների արյունը զուր չի անցնի: Հանցագործները պատասխան են տալու իրենց արարքների համար»:









































