Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է երկրում զբոսաշրջության ոլորտի զարգացման համար լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին, որն արդյունքում կկազմի 10 մլն եվրո: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ավելի վաղ նախարարը նշել էր, որ Ֆրանսիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է ոչ միայն ահաբեկչական հարձակումների, այլև ջրհեղեղների և գործադուլների պատճառով, որոնք պարբերաբար տեղի էին ունենում երկրում:
Նշվում է, որ երեքշաբթի Էյրոն հանդիպել է երկրի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ:
2016 թ. սկզբում այդ ոլորտին հատկացվել է 1,5 մլն եվրո: Օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը Ֆրանսիայում նվազել է 8%-ով:










































