Թուրինի «Յուվենտուս»-ի նախկին կիսապաշտպան Անդրե Պիռլոն համեմատության եզրեր է անցկացրել ֆուտբոլի Իտալիայի և Ֆրանսիայի առաջնությունների միջև:
«Կարծում եմ՝ Իտալիայի առաջնությունը սկսում է նմանվել Ֆրանսիայի առաջնությանը, որտեղ կա միայն մեկ ֆավորիտ թիմ:
«Յուվենտուս»-ն Իտալիայում դա նման է նրան, ինչ ՊՍԺ-ն Ֆրանսիայում», -ասել է Պիռլոն:
Նշենք, որ իտալացի կիսապաշտպանն այժմ հանդես է գալիս ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու Յորք Սիթի»-ում:









































