Չափազանց բարակ իրաններ, չափազանց մանկական դեմքեր. Վիկտորյա Բեքհեմին նորից մեղադրում են անորեքսիայի քարոզչության համար: Այս մասին հայտնում է Starslife-ը:
Քննադատները բազմիցս Բեքհեմին մեղադրել են, որ նա իր նորաձևության հավաքածուների ցուցադրությունների համար ընտրում է չափազանց նիհար աղջիկների:
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ, կարծես, Վիկտորյան ցանկանում է՝ բոլոր կանայք իր տեսքն ունենան»,- ասում է քննադատներից մեկը:
Ավելի վաղ Բեքհեմը ստիպված է եղել արդարանալ մոդելների իր ընտրության համար: Դիզայները պատմել է, որ նախքան պայմանագիր կնքելը ինքը մանրամասնորեն ստուգում է՝ արդյոք նա առողջական խնդիրներ չունի՞:











































