Censor.net.ua կայքի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ու Վրաստանի կառավարությունները ստորագրել են վրացական ու ուկրաինական նավահանգիստների միջոցով միջազգային ուղիղ երկաթուղային ու լաստանավային հաղորդակցության (Սև և Կասպից ծովերով) կազմակերպման մասին համաձայնագիր: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարության մամլո ծառայությունը:
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը հայտարարել է. «Մենք այսօր ստորագրել ենք շատ կարևոր փաստաթուղթ, որը Մետաքսե Մեծ ճանապարհին կմիավորի Ուկրաինային, Վրաստանին, Ղազախստանին ու Ադրբեջանին: Մենք այս տարի պետք է Չինաստանից մինչև Ուկրաինայի արևմտյան սահմանը բեռնարկղերի անցման արագությունը հասցնենք մինչև 9-10 օրվա»:
Նախարարը հավելել է, որ դեռ շարունակվում են բանակցությունները մաքսային ընթացակարգերի մեղմացման ու սակագների շուրջ:








































