Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Անպատասխանատվության գեղեցիկ մթնոլորտը

«Լույս» հիմնադրամի 2013-14 թվականների կրթաթոշակի արժանացած երիտասարդների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն անուղղակիորեն խոսել է արտագաղթի մասին:

«Այսօր մեր հասարակությունը դժվար օրեր է ապրում: Դրսում լավ աշխատանք և ավելի լավ պայմաններ փնտրելու խնդիրը շատ ցավոտ է ընկալվում մեր հասարակության կողմից, մեր բոլորի կողմից, և դրա հիմնական պատճառն այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակն է մեր հայրենիքում: Բայց ուզում եմ, որ դուք վստահ լինեք՝ այս գործընթացը երկարատև չի լինելու: Սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք զարգացման մեր ճանապարհին: Կասկած չունենաք՝ անցնելու է ևս որոշ ժամանակ, և շատ-շատերը, ովքեր այլ տեղ են երջանկություն փնտրում, վերադառնալու են հայրենիք, և այստեղ նրանց համար շատ ավելի հարմարավետ է լինելու, քան այլ տեղերում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Սարգսյանը արտագաղթի թեմային առանձնապես չի անդրադառնում, և այս անդրադարձն էլ, իհարկե, ընդամենը անուղղակի է, այնքանով, որքանով: Թե ինչ ցավոտ ընկալման մասին է նա խոսում՝ դրսում լավ աշխատանք փնտրելու կապակցությամբ, այնքան էլ պարզ չէ: Այսինքն, ի՞նչ՝ Սերժ Սարգսյանն ինքը ցավոտ չի՞ համարում դրսում աշխատանք փնտրելու երևույթը, որ առկա է Հայաստանում համատարած կերպով: Այս առումով հստակեցման մի անհրաժեշտություն կա, շատ կարևոր:

Սերժ Սարգսյանին, ամենայն հավանականությամբ, խաբել են, եթե ասել են, որ դրսում լավ աշխատանք և ավելի լավ պայմաններ են փնտրում հայաստանցիները: Հայաստանցիները դրսում լավ աշխատանք և ավելի լավ պայմաններ չեն փնտրում, այլ փնտրում են ընդամենը աշխատանք, իսկ հաճախ էլ ընդամենը գնում են՝ աշխատանքի հույսով: Բայց գնում են, որովհետև Հայաստանում այդ հույսն էլ աստիճանաբար չի մնում՝ գործազրկության, թանկացումների ֆոնին:

Լավ աշխատանք և ավելի լավ պայմաններ նշանակում է, որ Հայաստանում աշխատանք կա, պայմաններ կան, բայց դրսում ավելի լավ է: Մինչդեռ Հայաստանում աշխատանք ու պայմաններ չկան ընդհանրապես, իսկ եղածը, մեղմ ասած, դժվար է աշխատանքային պայմաններ կամ աշխատանք անվանելը: Սերժ Սարգսյանը, ինչպես երևում է, շարունակում է չտիրապետել իրավիճակին` այնպես, ինչպես չէր տիրապետում նախընտրական արշավի ժամանակ, երբ հայտարարել էր, որ 150 հազար դրամով մարդիկ չեն ուզում աշխատել՝ քիչ են համարում: Հետո, իհարկե, պարզվեց, որ այդ ամենը բլեֆ էր, սակայն Սերժ Սարգսյանը, փաստորեն, այդ ամենից ոչ մի դաս չի քաղել, ոչ մի հետևություն չի արել: Իսկ սա նշանակում է, որ նրան կարծեք թե այնքան էլ չեն խաբում, այլ նա գնում է գիտակցված պոպուլիստական հայտարարությունների` լավ իմանալով, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը:

Այդուհանդերձ, հարցը՝ ցավոտ ընդունելու վերաբերյալ բաց է մնում: Այսինքն` մի՞թե Սերժ Սարգսյանն առաջարկում է հանգիստ, անցավ վերաբերվել Հայաստանը դատարկվելու պրոցեսին: Սակայն նա նաև մի ուշագրավ և գուցե ըստ էության տարօրինակ հայտարարություն էլ է անում: Նա հայտարարում է, որ սա այն գինն է, որ վճարում ենք զարգացման համար: Այսինքն` մենք զարգացման համար վճարում ենք Հայաստանի դատարկվելո՞վ: Այսինքն` Հայաստանը դատարկվելո՞վ է զարգանում: Սա առնվազն տարօրինակ է, առավել ևս եթե հնչում է նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի շուրթերից, և առավել ևս, որ հանդիսանում է արտագաղթի վերաբերյալ նրա հազվադեպ արձագանքներից: Սա հանդիսանում է արտագաղթի առումով պետական անպատասխանատվության մթնոլորտի հերթական վառ դրսևորումը, որի ֆոնին, «Լույս» հիմնադրամի ուսանողներին Սերժ Սարգսյանի հղած լավատեսական նոտաները վերածվում են բաղաձայնի, քանի որ ավելի խոսուն են գործերը:

Իսկ գործն այն է, որ Հայաստանում որոշումների կայացման համակարգը շարունակում է փակ մնալ իրապես ուսյալ, լայն մտահորիզոնով, գիտելիքներով մարդկանց համար: Այդ երիտասարդներին հասանելի են առավելագույնը երկրորդական, երրորդական դիրքեր, որտեղ նրանք կամ կատարում են առաջնային դիրքերում կայուն մնացող քրեաօլիգարխիայի շահերի սպասարկումը, կամ ստանձնում են առաջին դիրքերում գտնվողների փաստաբանի դերը այս կամ այն հարցերում: Երիտասարդների մի մասը հարմարվում է այդ իրականությանը, սակայն մեծ մասը այդ ամենի մեջ ոչ մի հաճելի և հեռանկարային բան չտեսնելով` կամ փոշմանում է վերադարձի համար, կամ պարզապես հեռանում կրկին: Գիտելիքի, ուսման մասին գեղեցիկ խոսքերի հետևում այս տխուր և տգեղ իրականությունն է:

Կենսականորեն անհրաժեշտ է, որ հայաստանցի երիտասարդները ուսանեն արտերկրի բուհերում, և այս առումով, իհարկե, ողջունելի է նաև «Լույս» հիմնադրամի միջոցով պետական աջակցության առկայությունը: Սակայն պետության գործը չի սահմանափակվում միայն այդ հովանավորությամբ և հետո նաև Հայաստանում երիտասարդների համար «երկրորդային» նշանակության աշխատատեղեր ապահովելով: Պետության խնդիրը նրանց ուսմամբ միայն սկսվում է, որովհետև եթե այդ գիտելիքները չեն հայտնվում պետական քաղաքականության հիմքում, դրանց առկայությունն արդեն պետության համար դառնում է առ ոչինչ, խոշոր առումով ոչինչ, որովհետև այդ գիտելիքի արժեքը ամբողջական է միայն ռազմավարական նշանակություն ստանալու դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում