Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Ինչպես չդառնալ ոստիկան

Այս տարվա հուլիսյան իրադարձությունները ոչ միայն ի ցույց դրեցին հասարակական, քաղաքական, պետական կյանքն իր ողջ խարխուլ պատրանքներով և իրական ավերակներով, այլև վեր հանեցին այլ ցավալի իրողություններ: Ներհասարակական խիստ լարված 15 օրերի ընթացքում, իշխանության մեծացող ճգնաժամի պայմաններում և ոչ մի ոստիկան չանցավ ցուցարարների կողմը, չհրաժարվեց ծառայությունից, չընդդիմացավ բռնություն գործադրելու՝ ոստիկանության բարձրագույն մարմինների հրամաններին: Հուլիսի 29-ի գիշերը Երևանի «Սարի թաղ» թաղամասում ՀՀ ոստիկանության և նրանց աջակցող քրեական տարրերի կողմից իրականացվող քաղաքացիների վայրագ ջարդը և համատարած բռնությունները ցավալիորեն վկայեցին, որ Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում ՀՀ ոստիկանությունը ոչ միայն չդարձավ հասարակության դաշնակիցը, այլև վերածվեց մեծ պատժարարի՝ դառնալով կոռումպացված իշխանության վերջին պատվարը:

  Ինչպես դառնալ քաղաքացի և չդառնալ ոստիկան. Հայաստանում սա նույնքան բարդ է, որքան ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելը: Ինչպես չդառնալ Հայաստանն ավերող վարչակարգի աջակիցը, քաղաքական համակարգի պաշտպանը, բարձրագույն իշխանության վերջին հույսը. ինչպես չդառնալ ոստիկան:

«Ծառայության անցնելով ՀՀ ոստիկանությունում՝ երդվում եմ. հավատարիմ լինել ՀՀ սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը: Արդար և անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականություններս»,-ՀՀ պետական դրոշի առջև այս երդումն է տալիս Ոստիկանությունում ծառայության անցնող անձը՝ ՀՀ ոստիկանը:

Հայաստանում չեն հավատում պետական անձանց ու ծառայողների երդումներին և չեն վստահում ոստիկանությանը՝ ներքուստ թե՛ արհամարհելով և թե՛ վախենալով: Հայաստանի հանրային ընկալումներում հայ ոստիկանն այն թիրախն է, դեպի ում ուղղված են հանրային ծաղրի, վրդովմունքի, ատելության նետերը: Հասարակական հավաքական գիտակցության մեջ հայ ոստիկանը բացառապես պատժիչ գործառույթներ իրականացնող անձ է, անօրեն իշխանության պատվարը. արտոնյալների հովանավորը, հասարակական ընդվզման դահիճը, բռնությունների ջահակիրը և ոչ երբեք՝ հասարակության գործընկերը:

Հուլիսյան իրադարձությունները հոռետեսության պղտոր հեղեղի մեջ նետեցին ՀՀ ոստիկանությունը բարեփոխելու՝ միջազգային և եվրոպական կառույցների, Հայաստանում հավատարմագրված արևմտյան  դեպանությունների ծախսած բոլոր ջանքերը, ֆինանսները, ժամանակը: Երբ պարզ դարձավ, որ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին հատկացված հերթական դրամաշնորհները մսխվել են այնպես, ինչպես կազմաքանդվել են ժողովրդավարական ազատությունները Հայաստանում: ՀՀ ոստիկանությանն ընդհանրապես, հայ ոստիկանին՝ մասնավորպես՝ «բարեփոխելու» արևմտյան միամտությունը ոտնատակ էր տրվում ՀՀ ոստիկանության և նրան սատարող քրեածին տարրերի՝ ասիական սառնասիրտ բռնության  հարվածներից: Հուլիսի 20-ին ոստիկանների հետ բախման հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 50 մարդ, հուլիսի 29-ին՝ ավելի քան 60 մարդ: Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» տվյալների՝ հուլիսի 29-ին ոստիկանությունը 74 հատուկ նռնակ է օգտագործել, պայթյունի հետևանքով աչքից զրկվել է 17-ամյա վարդենիսցի պատանին: Առաձնակի և նպատակաուղղված բռնության են ենթարկվել լրագրողները: Հարյուրավոր մարդիկ ոստիկանական բաժանմունքներ են տարվել, կալանավորվել և կամայականությունների ենթարկվել:

«Սառնասրտությունը և մեծահոգությունը պրոֆեսիոնալիզմի և սեփական ուժի գիտակցման ցուցիչներն են: Դուք դրանք լիովին ցույց տվեցիք: Շնորհակալ եմ գրագետ աշխատանքի համար»»,-օգոստոսի 1-ին ՀՀ իրավապահ մարմիններին դիմելիս  ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Գնահատականը թեպետ առնվազն անընդունելի էր, սակայն և՝  օրինաչափ էր. հենց ոստիկանությունն էր իշխանության ճգնաժամային այդ օրերին մնացել նրա իշխանության միակ հենարանը:

Դպրոցական ուսումնառության իմ տարիներին համադասարանցիներս անգթորեն ծաղրում էին մի աղջկա, քանի որ հայրը միլիցիա էր: Վերջերս ֆեյսբուքյան օգտատերներից մեկը գրառել էր, որ մանկահասակ որդին հուլիսյան այդ օրերին  հրաժարվել է ավտոբուսում նստել ոստիկանի կողքի նստարանին՝ նեղվելով՝ «Հո միլիցու կողքը չե՞մ նստի»: Ասել է թե՝ ավելի քան երեք տասնամյակների ընթացքում հայ ոստիկանի կերպարի հանրային ընկալումը հայկական միջավայրում չի փոխվել: Թերևս այն պատճառով, որ չի փոխվել հայ ոստիկանն ինքը, ով ընկալվում է որպես պետական համակարգի արատավոր բարքերի ներկայացուցիչը, սպասարկուն, պաշտպանը: Չի փոխվել ոչ ոստիկանը, ոչ էլ, փաստորեն, պետությունը, ոչ էլ ոստիկանի հանդեպ հանրային կարծիքը:

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալները վկայում են, որ տարիներ շարունակ հանցագործությունների աճին զուգահեռ աճում են նաև ՀՀ պետական բյուջեից ոստիկանության ծախսերը: Այսպես՝ գրանցված հանցագործությունների թվային պատկերն ըստ տարիների հետևյալն է՝

2010 – 15477

2011- 16572

2012- 15776

2013 -18333

2014 – 17546

Զուգահեռաբար «Հասարակական կարգ, անվտանգութուն, դատական գործունեություն» տողով պետբյուջեից կատարված ծախսերը հետևյալն են՝

2010-  67443.1 մլն դրամ

2011-  72517.1 մլն դրամ

2012-  76.668.6 մլն դրամ

2013-  91399.6 մլն դրամ

2014 – 104.793.0 մլն դրամ:

Ըստ ՄԱԿ-ի՝ պետություններում ոստիկանների աշխատողների թվաքանակի ցանկի՝ աշխարհի պետություններում 100.000 բնակչության հաշվով ոստիկանների թիվը միջինում տատանվում է 300-ի սահմաններում: Մինչդեռ 2015թ. Բանգլադեշում այդ թիվը կազմել է 1033, Մոնակոյում՝ 1374, Բահամայում՝՝ 848, իսկ Ֆինլանդիայում՝ 143, Դանիայում՝ 241: Աշխարհի 9-ը երկրներում այդ թիվը 100-ից պակաս է: Ըստ ՄԱԿ-ի վերոհիշյալ զեկույցի՝ ոստիկանների արդյունավետ թիվը պետք է կազմի 222-ից ոչ պակաս 100.000 բնակչի կտրվածքով:

Հայաստանի մասին նման տեղեկատվություն բացակայում է ՄԱԿ-ի այդ ցանկից:    Ըստ ՀՀ գործող օրենսդրության և կառավարության նորմատիվ ակտերի՝ Հայաստանում ոստիկանների թիվը բացահայտող տեղեկությունը չի գաղտնազերծվում: Ոչ պաշտոնական տվյալներով Հայաստանում ոստիկանական աշխատակիցների թիվը հասնում է 30 հազարի: Պաշտոնապես արձանագրված 3 մլն բնակչության դեպքում 100.000 բնակչի հաշվով այդ թիվը կազմում է ընդունված 300-ի փոխարեն 1000 ոստիկան: Ասել է թե՝ Հայաստանում 100 բնակչից մեկը ոստիկան է:

«Ի՞նչ է վերջապես նրա բաղձանքը, ինչու՞ է այդպես ցանկանում, որ Հայաստանն ազատվի, մի՞թե ձեր բաղձանքն այն է, որ որ տեսնենք հայ ոստիկան հայկական համազգեստով, նա անհամբեր կերպով և կտրուկ ասաց. – Այո՛, հայ ոստիկան հայկական համազգեստով»,-1918թ. «Հոգևոր Հայաստան» հոդվածում գրում էր Վահան Տերյանը:

Շուրջ 100 տարի անց 25-ամյա անկախ Հայաստանն ունի սեփական՝ պետական ոստիկանությունը: Երևանի փողոցներում համազգեստով հայ ոստիկանի կարող եք հանդիպել ամեն քայլափոխի: Հենց նրան, ով իր իսկ ընտրությամբ դարձել է ոչ թե Հայաստանի ազատության բաղձանքի մարմնավորումը, այլ այդ ազատության պատժիչ մղձավանջը:

 

Հեղինակը Մամուլի ազգային ակումբի նախագահն է

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում