Չինաստանի Հանչժոու քաղաքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պահպանում են միասնական դիրքորոշումը և այդ հարցով կդիմակայեն Ռուսաստանին: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Մենք ՆԱՏՕ-ի գծով գործընկերներ ենք, մենք միանման ենք տեսնում աշխարհը և կշարունակենք դիմակայել Ուկրաինայում ռուսական ագրեսիային, մենք կշարունակենք դիմակայել կիբերսպառնալիքներին, մենք կշարունակենք անդադար աշխատել, որպեսզի հաղթենք ահաբեկչական ցանցին և ԴԱԻՇ-ին»,- ասել է Օբաման:
Օբաման նաև նշել է, որ «վարչապետ Թերեզա Մեյի ղեկավարմամբ Մեծ Բրիտանիան հաստատել է իր հստակ պարտավորությունը անդրատլանտյան անվտանգության կառույցի նկատմամբ»:











































