Շաբաթ օրը Եվրամիության երկրների արտգործնախարարները Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքի հետ հանդիպման ժամանակ կցանկանային քննարկել Թուրքիայի գործողությունները Սիրիայում, եթե ժամանակ մնա, հայտարարել է լրագրողներին ԵՄ-ում նախագահող Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Այդ հարցը մենք միանշանակ կցանկանայինք քննարկել, եթե ժամանակ լինի: Օրակարգում առաջնային է Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները: Եթե ժամանակ մնա, մենք կքննարկենք այդ հարցը»,- լրագրողներին ասել է Լայչիկը՝ նախարարական հանդիպումից առաջ պատասխանելով այն հարցին, թե պլանավորվո՞ւմ է քննարկել Թուրքիայի գործողությունները Սիրիայում:










































