Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությանը, որը տեղի կունենա այսօր՝ Սամարղանդում, կմասնակցեն 17 պետությունների պատվիրակություններ: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է հանրապետության նախարարների կաբինետի մամո ծառայության ներկայացուցիչը:
«Տասնյոթ երկրների պատվիրակություններ ժամանել են հուղարկավորությանը, ամեն ինչ պատրաստ է արարողության համար, որը կարող է սկսվել ժամը 12.00-ին (Երևանի ժամանակով՝ 11.00-ին)»,- հստակեցրել է գործակալության զրուցակիցը:
Նա հայտնել է, որ արդեն Սամարղանդ են ժամանել Աֆղանստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի նախագահները, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի և Ղրղըզստանի վարչապետները, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ուկրաինայի փոխվարչապետները: Ռուսական պատվիրակությունը Պուտինի հրամանով կղեկավարի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:








































