Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 2-ին կայացել է Ռուսաստանից դեպի Թուրքիա չարտերային առաջին չվերթը։
Դա եղել է վերջին 9 ամսում կատարված չարտերային առաջին չվերթը։ Royal Flight ընկերության Boeing 767 օդանավը մեկնել է Անթալիայի հանգստավայր՝ Թուրքիա հասցնելով մոտ 300 զբոսաշրջիկի։
Սեպտեմբերի 3-ին դեպի Անթալիա չվերթները ծրագրում է սկսել Azur Air ընկերությունը, իսկ դրանից հետո՝ Nord Wind և IFLy ընկերությունները։
Ռուսաստանի ու Թուրքիայի միջև չարտերային ավիահաղորդակցությունը փակվել է 2015 թվականի նոյեմբերի վերջին՝ «Սու-24»-ի միջադեպից հետո։







































