Monday, 15 06 2026
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ

ՊԵԿ-ի շտապ օգնությունը Հովիկ Աբրահամյանին

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն նախօրեին տվյալներ հրապարակեց, ըստ որի՝ անցնող ութ ամիսների ընթացքում հարկային հավաքագրումները նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել են մոտ 2 միլիարդ դրամով, և գերազանցումը կարող էր 3 միլիարդով էլ ավելի լինել, եթե չլինեին մի շարք կառուցվածքային և օրենսդրական խնդիրներ:

Թվում է, որ այս հայտարարությունը պետք է ոգևորի. պետական եկամուտները հավաքագրվում են, և սա նշանակում է, որ պետական բյուջեն կատարվում է, ինչը կարևոր է պետական ծախսերի համար՝ թե՛ սոցիալական, թե՛ առողջապահական, թե՛ առավել ևս պաշտպանական բնագավառներում: Սակայն դատելով Հայաստանի տնտեսության վիճակից՝ պարզ հարց է առաջանում, թե ինչի՞ հաշվին են պետական եկամուտները ավելանում, ավելանում դրանց հավաքագրումը նախորդ տարվա համեմատ, եթե նախորդ տարվա համեմատ Հայաստանի տնտեսական ցուցանիշներից գործնականում կայուն աճ ցուցաբերում են միայն պետական պարտքերը:

Օրերս Ազգային վիճակագրական ծառայությունը տվյալներ է ներկայացրել, որ նախորդ տարվա հուլիսի համեմատ ընթացիկ տարվա հուլիսին արձանագրվել է տնտեսական ակտիվության մոտ 5 տոկոս անկում: Հրապարակվում են վիճակգրական տվյալներ, որ Հայաստանից ավելի շատ կապիտալ դուրս է գնում, քան գալիս ներդրումների տեսքով: Էապես կրճատվել են տրանսֆերտները՝ նախորդ տարվա համեմատ: Եվ ահա, այս ամենով հանդերձ, հարկային հավաքագրումները նախորդ տարվա համեմատ ավելանում են: Որտեղի՞ց, եթե ակնհայտ է, որ դա չի կարող լինել տնտեսական աճի հաշվին: Ուրեմն դա տեղի է ունենում բիզնեսի մաշկի հաշին:

Կա, իհարկե, ստվերի տարբերակը՝ ՊԵԿ-ը կրճատում է ստվերը: Սակայն այս առումով պետք է արձանագրել, որ Հայաստանում չի եղել ՊԵԿ մի նախագահ, որը չի հայտարարել է ստվերի կրճատման հաշվին, ստվերի դեմ պայքարի հաշվին պետական եկամուտները կատարելու և գերակատարելու մասին: Սակայն Հայաստանի տնտեսությունն այդպես էլ չի զգացել ստվերի կրճատման էֆեկտը: Ընդ որում՝ թե՛ տնտեսական, թե՛ առավել ևս քաղաքական էֆեկտը:

Բանն այն է, որ Հայաստանում ստվերը քաղաքական երևույթ է, և պետք է դուրս գալ խաբկանքից, թե այն տնտեսական է: Ըստ այդմ՝ Հայաստանում ստվերի դեմ պայքարը նախ և առաջ պետք է ունենա քաղաքական դրսևորումներ: Եթե դրա դրսևորումները չկան, ապա չեն կարող լինել տնտեսական ցուցանիշներ: Հետևաբար քաղաքական դրսևորումների պարագայում տնտեսական ցուցանիշների մատուցումը պարզապես քարոզչական խաբկանք է: Իսկ քաղաքական դրսևորումներ չկան, որովհետև ակնհայտ է, որ իշխանական համակարգում, մի կողմից, գոյություն չունի մեծ առավելություն ունեցող ուժը, որը մյուս թևերին կամ թևին կստիպի ստվերից գումարներ դուրս բերել հանուն բյուջեի, և, մյուս կողմից, գոյություն չունի ներիշխանական կոնսենսուսը, որի արդյունքում բոլոր թևերը ստվերից գումարներ դուրս կբերեն համամասնորեն:

Այս իրավիճակում, կասկածից վեր է, որ իշխանությանը մնում է ապավինել ընդամենը ավանդական վիճակագրական-մեթոդական մանիպուլյացիաներին և, իհարկե, փոքր ու միջին ձեռնարկատիրության հանդեպ վարչարարության ինտենսիվացմանը:

Թե ինչ համամասնությամբ է ստացվել ութ ամիսների եկամուտների հավաքագրման պատկերը՝ դժվար է ասել, սակայն դատելով Հայաստանում առավել քան տեսանելի, բայց ոչ հուսադրող տնտեսական իրականությունից՝ անկասկած է, որ առանցքային երկու բաղադրիչներից դուրս այլ շոշափելի բաղադրիչներ գոյություն չունեն: Դա է նաև պատճառը, որ գոյություն չունի տնտեսական շոշափելի դինամիկա՝ պարտքի աճից բացի:

Սրան զուգահեռ, իհարկե, նախընտրական շրջանում առաջանում են բազմաթիվ ներիշխանական հարցեր՝ կապված տարբեր թևերի ֆունկցիոնալ պիտանելիության հետ, և այս իմաստով, ինչպես ցանկացած պետական կառավարման օղակ, ՊԵԿ-ն էլ, իհարկե, ձգտում է ցուցադրել իր նոր ղեկավարի ֆունկցիոնալ կարողությունները: Եվ այստեղ, իհարկե, շատ ուշագրավ է այն, որ ՊԵԿ-ը հարկային ցուցանիշների կատարման մասին տեղեկությունը հրապարակում է տնտեսական անկման, ներդրումների անկման տեղեկություններից հետո՝ այդպիսով դրսևորելով իշխանության ներսում իսկապես առկա դիմակայությունը, որն արտահայտվում է այլևս պետական վիճակագրության հակասականության տեսքով անգամ: Հովհաննես Հովսեփյանն ըստ երևույթին շտապում է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանին օգնությամբ, ԱՎԾ բավական տխուր վիճակագրությունից հետո, հատկապես տեսնելով, թե սեպտեմբերի 1-ին լրագրողների հարցերից ինչ բարդ վիճակում է հայտնվել Հովիկ Աբրահամյանը: Պատահական չէ, որ ՊԵԿ վիճակագրությունը հաջորդեց հենց սեպտեմբերմեկյան այդ դրվագին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում