Monday, 06 07 2026
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Արցախի ճանաչումը կփոխի հիմնախնդրի էությունը. Մանվել Սարգսյան

Ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջացած փակուղային իրավիճակը, որն ի վերջո հանգեցրեց Ադրբեջանի ռազմական հարձակմանը, Ղարաբաղյան հարցում Հայաստանի՝ դեռ հակամարտության առաջին տարիներից որդեգրած անորոշ մոտեցման հետևանքն է: Հայաստանի իշխանությունները լուրջ չեն վերաբերվել իրավունքին, այն դրույթներին, որ ամրագրվել են Անկախության հռչակագրում, Հայաստանի սահմանադրության մեջ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, մինչդեռ քաղաքականությունը սկսվում է իրավունքի՛ց:

«Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից և կազմակերպիչներից Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակմանը, որ տեղի է ունեցել ուղիղ 25 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին:

«Արցախը՝ որպես անկախ պետություն, հռչակել է իր անկախ պետությունը: Կա՛մ պիտի այդ որոշումով մի պետություն ստեղծվեր, կա՛մ եթե Հայաստանը հրաժարվել է 1989 թ. որոշումից (Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին,- Ա.Ս.), բնական է՝ ՀՀ-ն իր ճանապարհով է գնում, ԼՂՀ-ն՝ իր ճանապարհով: Ընդամենը մնացել է այդ լղոզված դրույթը (1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը,-Ա.Ս.) Հայաստանի սահմանադրության, Անկախության հռչակագրի մեջ: Ինչո՞ւ է մնացել՝ չես հասկանում: Կարծում եմ՝ մարդիկ լուրջ չեն վերաբերվել, ասել են՝ սրանք ոչ մի նշանակություն չունեցող բաներ են, քաղաքականությունը լրիվ ուրիշ բան է: Չեն հասկացել, որ Քաղաքականությունը սկսվում է իրավունքի՛ց. սկզբից դու հստակեցնում ես իրավունքը, հետո պայքարում այդ իրավունքի համար: Եթե չես հստակեցնում, ինչո՞վ ես զբաղված»:

Մեր զրուցակցի խոսքով՝ դեռ 1990-ականների սկզբից դրվածքները շատ անորոշ են եղել թե՛ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում, թե՛ Հայաստան-Լեռնային Ղարաբաղ հարաբերությունների և թե՛ Արցախի ճանաչման խնդրի վերաբերյալ: 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) Ազգային խորհուրդը համատեղ նիստում որոշում կայացրին Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին, բայց հետո գործընթացներն այլ ճանապարհով գնացին. Հայաստանում անկացվեց հանրաքվե ԽՍՀՄ-ից անկախանալու մասին՝ նախկին խորհրդային Հայաստանի սահմանների շրջանակներում, Լեռնային Ղարաբաղն իր հերթին արդեն առանձին հանրաքվե պիտի աներ և անկախություն հռչակեր:

«1991 թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,- հիշում է Մանվել Սարգսյանը,- բնական է, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի վերաբերմունք ցույց տար, բայց ոչ մի վերաբերմունք չեղավ, սա շատ հետաքրքիր բան է. չի ճանաչվել, չի նշվել ոչ մի տեղ: 1991 թ. դեկտեմբերի 25-ին, երբ ստեղծվել է ԱՊՀ-ն, այդ ԱՊՀ-ի պայմանագրում Լեռնային Ղարաբաղի հարցը ընդհանրապես որևէ կերպ չի նշվել, Հայաստանը նույն վերաբերմունքն է ցույց տվել Ադրբեջանին, ինչ ցուցաբերել է մնացած ստեղծված պետություններին. ճանաչվել է սուվերենությունը, գոյություն ունեցող սահմանները: Եվ այս պայմաններում զարգացումը եղավ այդ անորոշության մեջ»:

Այդ անորոշությունը, քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով, հետագայում սկսել է շատ մեծ դեր խաղալ, մասնավորապես՝ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման խնդիրը հակադրվել է Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացին, առաջ է քաշվել մի թեզ, թե Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելն անիմաստ է դարձնում բանակցային գործընթացը:

«Հայաստանը որդեգրեց մի մոտեցում, որ պետք է միջազգային հանրության, Մինսկի խմբի կողմից առաջարկված մոտեցումով առաջ գնալ: Մադրիդյան սկզբունքներում արդեն հստակեցվեց, որ Ղարաբաղի ստատուսի խնդիր գոյություն ունի, բայց առաջնային չէ. ինչ-որ հարցեր կլուծենք, դրանից հետո ստատուսի խնդիրը կդրվի:

Այստեղ էականն այն է, որ միջազգային հանրությունն է Ադրբեջանի առաջ դրել այդ խնդիրը, որ Ադրբեջանը պիտի ինքնորոշման իրավունքը ճանաչի: Եթե ճանաչի, Ղարաբաղի ժողովուրդն ինչ-որ ժամանակ կունենա այդ իրավունքն իրացնելու որևէ կերպ՝ պլեբեսցիտ, ռեֆերենդում. դրա դիմաց Ադրբեջանը կստանա ինչ-որ տարածքներ: Միջազգային հանրությունն է տվել այս մոդելը, Հայաստանն ինքը իր մոդելը չի դրել, համաձայնել է, և, փաստորեն, պիտի հաներ Հայաստանի կողմից ճանաչման խնդիրը, որ ընդուներ միջազգայինը:

Այդպես էլ անպտուղ գնաց, որևէ բան չփոխվեց, բայց եկանք պատերազմի: Երբ եկանք պատերազմի, արդեն հարցերը ծագեցին՝ ինչքանո՞վ էր ճիշտ այդ մոտեցումը, ինչո՞ւ եկանք պատերազմի: Եվ շատերը պնդում են, որ հենց այդ մոտեցումը բերեց պատերազմի: Ես էլ եմ կարծում, որ դա այդպես էր: Ինչո՞ւ. որովհետև իրավունքները տրված էին Ադրբեջանին»,- գործընթացն այսպես մեկնաբանեց քաղաքագետը:

Այս տեսանկյունից Մանվել Սարգսյանը համոզված է, որ քաղաքականությունն ընդհանրապես սկսվում է իրավունքից, իրավունքի ճանաչումից և հստակեցումից: Հայաստանն ու Արցախը պիտի արմատապես վերանայեն իրենց մոտեցումը Ղարաբաղյան հարցի վերաբերյալ՝ նոր տարրեր մտցնելով հայկական կողմի դիրքորոշման մեջ, և պետք է հետ վերցնել այն իրավունքները, որ տասնամյակների ընթացքում տրվել էին Ադրբեջանին, և որոնք թույլ էին տալիս Ադրբեջանին ուժ կիրառելու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

«Պիտի փոխենք բանակցային թեման, բանակցային սկզբունքները: Այսօր կարգավորման մասին ոչ ոք չի խոսում, խոսվում է ինչ-որ նոր ռեժիմ ստեղծելու մասին: Այո՛, պետք է նոր ռեժիմ ստեղծել ու պարտադրել Ադրբեջանին հարգել 1994-95 թթ. պայմանագրերը: Սա արդեն նոր մոտեցում է: Եվ, իհարկե, ինտենսիվացնել աշխատանքը ճանաչման ուղղությամբ, որովհետև ճանաչումն ընդհանրապես փոխում է էությունը: Եթե ժամանակին չէին հասկանում՝ դա ինչ է, անընդհատ ասում էին՝ եթե ճանաչեք, կռիվ է լինելու, բայց կյանքը ցույց տվեց, որ կռիվը եկավ առանց ճանաչելու:

Սրանք լուրջ հարցեր են, որ պետք է քննարկել՝ փոխե՛լ խնդրի էությունը. այն, ինչ նշմարվել է 94-ին, այդ բովանդակությունը պիտի փոխվի»,- ասաց քաղաքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում