Աշխարհի ամենաերկար ապակե կամուջը, որը գտնվում է Չինաստանի Հունան նահանգի Չժանցզյանզե ազգային պարկ Մեծ կիրճի վրա, ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին հայտնում է China News Service գործակալությունը։
Կամուրջը բացվել էր թեստային ռեժիմում օգոստոսի 20-ին։
Հաղորդվում է, որ դա արվել է կամրջի համակարգի ծրագրային և տեխնիկական բարելավման նպատակով։ Թե երբ կվերսկսվի այցելուների ընդունումը՝ չի հաղորդվում։
Կամրջի երկարությունը 430 մետր է, լայնությունը՝ 6 մետր։ Բարձրությունը, որի վրա գտնվում է կամուրջը, կազմում է գետնից 3 մետր։ Ռեկորդակիր կամուրջը կազմված է ապակու 99՝ եռաշերտ գերամուր պանելներից։ «Սինհուա» գործակալության տվյալներով՝ շինարարությունն արժեցել է 3.4 մլն դոլար։










































