Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է մի շարք երկրների քաղաքացիների համար պարզեցնել սահմանային ռեժիմը:
Ադրբեջանի նախագահը ԱԳՆ-ին, Մաքսային կոմիտեին, Սահմանապահ ու միգրացիոն ծառայություններին հանձնարարել է 3 ամսում առաջարկներ պատրաստել օրենսդրության կատարելագործման մասին, որոնց նպատակը լինելու է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ու Վրաստանի սահմանային անցակետերով արագացված անցումը հնարավոր դարձնելը:
Դրա հետ մեկտեղ Ադրբեջանի նախագահը հանձնարարել է ստեղծել Զբոսաշրջության հարցերով խորհուրդ:








































