Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան չի վստահում ԱՄՆ ներկայացուցիչների հայտարարություններին, թե Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերը ենթարկվել են Անկարայի պահանջին ու անցել են Եփրատ գետի արևելյան ափը:
«Ո՛չ, նրանք (Սիրիայի քրդերը) հետ չեն վերադարձել: Մենք հենվում ենք սեփական տվյալների վրա: Մենք չենք հավատա ԱՄՆ հավաստիացումներին, թե ահաբեկիչներն անցել են Եփրատի արևելյան ափը:
Սիրիայի Մանբիջ շրջանի բնակչության 90 տոկոսը արաբներ են: Այլ էթնիկ խմբերը՝ ներառյալ քրդերը, չեն կազմում բնակչության մեծամասնությունը: Ես այդ մասին հայտնել եմ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով ինձ ասաց, երաշխավորեց, որ YPG-ը չի մտնի այնտեղ: Այդ ամենը փաստագրված է»,- ասել է Էրդողանը:








































