Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում չի բացառել այս շաբաթ ներքին գործերի նախարարի հրաժարականից հետո կառավարության կազմում նոր փոփոխությունների հնարավորությունը:
«Հնարավոր է՝ առաջիկայում դուք նման փոփոխություններ տեսնեք նաև այլ նախարարություններում, սակայն վարչապետն ինձ այդ մասին դեռ ոչինչ չի ասել: Մեր կառավարությունը վճռականորեն շարունակում է ընթանալ իր ուղով»,- ասել է նա:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը չորեքշաբթի հայտարարել էր ներքին գործերի նախարարի պաշտոնից Էֆքան Ալայի հեռանալու մասին: Նրան այդ պաշտոնում փոխարինել է աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուն, իսկ վերջինիս էլ փոխարինել է առողջապահության նախկին նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն:







































