Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը

Հայկական երկրորդ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այսօր տոնում է իր անկախության 25-րդ տարեդարձը: 25 տարիների ընթացքում մենք, իհարկե, բազմիցս խոսել ենք ԼՂՀ անկախության, այդ իրողության ձևավորման, պատճառների, դրդապատճառների, դժվարին ու բարդ ընթացքի մասին: Եվ այս իմաստով հազիվ թե կրկնության կարիք կա, քանի որ հազիվ թե Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, որոնք տեղյակ չեն մեր քառորդ դարի պատմությունից, չունեն դրա վերաբերյալ իրենց գնահատականը, կարծիքները, պատկերացումները, իհարկե, ըստ իրենց ունեցած տեղեկատվության:

Նաև անկասկած է, որ մեր ոչ վաղ անցյալի՝ ընդամենը քառորդդարյա այդ պատմությունը մեր կյանքում և, անկասկած, նաև ապագա սերունդների կյանքում վերարժևորվելու է անխուսափելիորեն, գալու է նոր հայացք, նոր գնահատական, նոր վերաբերմունք: Դա պատմության «ճակատագիրն» է, և չկան միանշանակ գնահատականներ կամ հաստատուն գնահատականներ: Հաստատուն պետք է լինի պետականությունը և այս տեսանկյունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տարեդարձը,- և ընդհանրապես ցանկացած պետական տոն,- պետք է գնահատվի և արժևորվի ոչ թե որպես պատմական իրադարձություն, այլ ներկա, առօրյա, որի վրա կառուցվում է ապագան: Սա վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետությանը, որի 25-րդ տարեդարձն էլ կնշենք մի քանի շաբաթից:

Եվ այսպես, Լեռնային Ղարաբաղի անկախության 25-րդ տարեդարձը ներկայի և ապագայի պրիզմայով մենք նշում ենք լիովին նոր ռազմա-քաղաքական մի իրավիճակում, որ ձևավորվել է ապրիլյան պատերազմից հետո: Այդ պատերազմը, ըստ էության, նույնիսկ որոշակիորեն գիծ է քաշել, բաժանել է անցած 25 տարիներն ու ներկան, նաև ապագան: Եվ այս համատեքստում, իհարկե, Լեռնային Ղարաբաղի անկախությունը արդեն իսկ վերարժևորվում է մի շարք առումներով, քանի որ ապրիլյան պատերազմից հետո ստեղծված վիճակում այն դառնում է արդեն իսկապես աշխարհաքաղաքական, տարածաշրջանային գործոն:

Այդպիսին է դառնում այն իմաստով, որ ապրիլին Ադրբեջանը ըստ էության փորձեց ռազմական ուժով կասկածի տակ դնել այդ գործոնը, սակայն ստացավ գործնական հակադարձում, և Ղարաբաղն ըստ էության ցուցաբերեց պետական կենսագործունեության բավական հասուն մի օրինակ, որը ոչ միայն աննկատ չմնաց աշխարհում, այլև, ըստ էության, ստացավ հաստատագրում և արձանագրում: Լեռնային Ղարաբաղի անկախությունը այսօր միջազգայնորեն ճանաչված չէ, սակայն երբ ապրիլյան պատերազմից հետո այսպես կոչված կարգավորման գործընթացի օրակարգից ոչ միայն դուրս չի գալիս, այլև օրակարգում հաստատագրվում է 1994 թվականի հրադադարի հաստատման համաձայնագրի հարցն ու դրվում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների հարցը, դա արդեն իսկ նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտության ճանաչում արդեն օրակարգային առումով: Չէ՞ որ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրումը ենթադրում է ինչ-որ իմաստով շփման գծի, սահմանի արձանագրում միջազգայնորեն:

Մայիսին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման օրակարգը, ըստ էոււթյան, հենց այդ օրակարգն է՝ Ղարաբաղի անկախության ճանաչման միջազգային օրակարգը, պարզապես ոչ թե ճանաչման ակտի, այլ գործընթացի տեսքով: Ահա թե ինչու Վիեննայից շեղումը նշանակելու է շեղում Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունից:

Այստեղ խնդիրը լոկ հրադադարի պահպանումը չէ, այլ հենց այն, որ Վիեննայի օրակարգի համատեքստում հենց Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացն է, դրա տրամաբանության հրատապությունը ապրիլյան պատերազմից հետո, որը փաստորեն ճանաչում է միջազգային հանրությունը, միջնորդները, բացառությամբ, իհարկե, Ռուսաստանի, որը Վիեննային փորձեց հակադրել Սանկտ-Պետերբուրգը, որտեղ հրադադարի մեխանիզմների հարցը փորձ արվեց հանել: Սակայն միաժամանակ հստակ է, որ թե՛ ԱՄՆ-ը և թե՛ Ֆրանսիան պնդեցին այդ հարցը: Խնդիրն այն է, որ Ղարաբաղի անվտանգությունը ենթադրում է ոչ միայն կարճաժամկետ հատվածով ռազմական գործողությունների բացառում, այլ նաև երկարաժամկետ ռազմա-քաղաքական իրավիճակ, որում անկասկած չափազանց կարևոր է Լեռնային Ղարաբաղի միջազգային սուբյեկտայնության ճանաչումը: Վիեննայի գործընթացը ըստ էության այդ գործընթացն էր, որի շարունակությունը, սակայն, կախված է և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի ռազմա-քաղաքական ղեկավարության աշխարհաքաղաքական համարժեքությունից:

Ահա այս իմաստով՝ Լեռնային Ղարաբաղի անկախության 25-րդ տարեդարձը ստանում է իսկապես առանձնահատուկ նշանակություն. Այսօր՝ տոնական, իսկ վաղն ու հաջորդ օրերին արդեն՝ ինտենսիվ աշխատանքային նշանակությամբ:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում