Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել երթ երկրի իշխանությունների դեմ, որի ժամանակ նաև պահանջել են նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականը, հայտնում է BBC-ն:
Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել երթի Կարակասի փողոցներով: Ցուցարարները կոչ են արել իշխանություներին թույլ տալու 2016 թվականին հանրաքվե անցկացնել նախագահ Մադուրոյի իմփիչմենթի համար:
Նշվում է, որ Կարակասում նաև տեղի է ունենում երկրի իշխանությունների կողմնակիցների երթ: Վենեսուելայի իշխանությունները ընդդիմությանը մեղադրում են պետական հեղաշրջում անցկացնելու փորձի մեջ:
Մադուրոն հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է հեղաշրջման դեմ պայքարին:







































