Իսպանական «Սևիլյա»-ի կիսապաշտպան Սամիր Նասրին խոսել է իր՝ Ֆրանսիայի ազգային հավաքական հնարավոր վերադարձի մասին:
«Ֆրանսիայի ազգային հավաքականն ավարտված էջ է իմ կյանքում: Ես չեմ մտածում վերադառնալու մասին: Այդ ամենն ինձ համար ավարտվել է 2014 թվականին», – ասել է Նասրին:
Նշենք, որ Նասրին «Մանչեսթեր Սիթի»-ից վարձակալական հիմունքներով ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվեց «Սևիլյա»:






































