Friday, 03 07 2026
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն

Գագիկ Մելիքյան. Հուլիսյան իրադարձություններից հետո իշխանության զենքը պետք է լինի ժողովրդի քվեն

ՏԻՄ ընտրություններն արդեն թեժ հանգրվան են թևակոխում, առաջադրված մի քանի թեկնածուներ իրենց թեկնածությունը հանում են: ԲՀԿ խմբակցության առաջնորդը նախօրեին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ իշխանությունները թիրախավորել են իրենց կուսակցությունը: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Մասիս քաղաքում ԲՀԿ թեկնածու Կարո Օհանյանը առևանգվել է և օրվա վերջում որոշել է չմասնակցել ընտրություններին:

Գյումրիում ևս ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանը, ըստ ամենայնի, բավական լուրջ դժվարության առջև կարող է կանգնել, քանի որ ՀՀԿ-ի կողմից արդեն նշմարվում են ճնշումներ:

Անդրադառնալով այս դիտարկումներին՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշեց, որ երբևէ նախընտրական գործընթացները զերծ չեն եղել նման խոսակցություններից. «Հիմնավոր լինելը դեռևս կհստակեցվի, բայց այն հանգամանքը, որ սովորաբար իշխանությունները փորձում են կոմպրոմատները ջրի երես հանել, դա խոսում է այն մասին, որ կոմպրոմատներ կան, իսկ եթե կան, դա արդեն խոսում է թեկնածուի խոցելիության մասին»:

Մասիսում քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Կարո Օհանյանի նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ դիտարկմանը Գ. Մելիքյանն արձագանքեց, որ այդ մասին հայտարարությունները մերկապարանոց են:

Հուլիսյան իրադարձություները պետք է որ այլ տրամաբանության մեջ փոխադրեին ամբողջ հասարակությանը, իշխանությանը… Հասարկությունն այլ սպասումներ ունի: Ի՞նչ է արվում ժողովրդի վստահությունը վերականգնելու համար. այս հարցին ի պատասխան՝ Գ. Մելիքյանը նշեց. «Ժողովրդի վստահությունը վերականգնելու համար սահմանադրական փոփոխություններ իրականացվեցին, ինչն իր հետևանքները կունենա, փոփոխություններ կլինեն նաև ընտրական գործընթացների առումով: Հուլիսյան գործընթացից հետո ոչ միայն իշխանության, այլ նաև ցանկացած քաղաքական ուժի հիմնական զենքը պետք է լինի ժողովրդի քվեն,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը և հավելեց, որ երբևէ քաղաքական գործընթացը չի կարող զենքով իրականացվել, և ճնշումներն ազդեցություն ունենան. «Ցանկությունը ժողովրդի, մարդու մեջ արտահայտվում է ներքին ձայնի շնորհիվ, թե ում է տալու իր ձայնը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում