Ահաբեկիչներից պաշտպանվելու համար Մեծ Բրիտանիայի եկեղեցիներում կտեղադրեն տեսավերահսկման խցիկներ: National Churchwatch եկեղեցիական կազմակերպությունը բրոշյուրներ է բաժանել հարձակման դեպքերի համար, հայտնում է gogetnews.info-ն:
Այդ բրոշյուրներում խոսքը գնում է այն մասին, որ եկեղեցիներում պետք է տեղադրվեն տեսավերահսկման խցիկներ: Բրոշյուրը խորհուրդ է տրվում արմատական տրամադրված սուբյեկտներից պաշտպանության համար: BBC-ի տեղեկատվությամբ՝ եկեղեցիների աշխատողները հրահանգավորում են ստացել բոլորին մեկ մուտքով ներս թողնելու համար:
Այդպիսի նախազգուշական միջոցառումը կօգնի անհրաժեշտության դեպքում այն փակել:
Բացի այդ, բրոշյուրների ստեղծողները խորհուրդ են տալիս կազմակերպել ազդանշանային ծանուցում, այն դեպքում, եթե հարձակում գործեն եկեղեցու բարձրաստիճան ծառայողի վրա:
Կազմակերպությունը սահմանել է մի շարք նախազգուշական միջոցառումներ, որոնք կօգնեն պաշտպանել բնակիչներին վտանգավոր իրավիճակներում: Օրինակ, եթե ինչ-որ մեկին հաջողվում է տեսնել զենքով մարդու, պետք է անմիջապես դուրս հանել մարդկանց եկեղեցուց, քանի որ դանդաղումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի կորստի:








































