Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Մուսավաթ» կուսակցությունը ծրագրել է Բաքվում հանրահավաք անցկացնել սեպտեմբերի 18-ին: Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Արիֆ Գաջիլին:
Նրա խոսքով՝ հանրահավաքի անցկացումը կապված է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ սեպտեմբերի 26-ին երկրում կայանալիք հանրաքվեի հետ. «Մենք պատրաստվում ենք դիմել Բաքվի գործադիր իշխանությանը՝ տեղ հատկացնելու հանրահավաքի անցկացման համար»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը ծրագրում է Բաքվում հանրահավաք անցկացնել սեպտեմբերի 11-ին:








































