Monday, 15 06 2026
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի

Թուրքիան ու Ռուսաստանը հաշիվներ վարելիս կարող են կիրառել ազգային արժույթները. թուրք նախարար

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին Անթալիայում անցկացված Թուրքիա-Ռուսաստան մեդիա ֆորումում գոհունակություն է հայտնել, որ 7-8 ամիս անց հաջողվեց կարգավորել երկու երկրների հարաբերությունները, որոնց վատթարացումը վնասել է երկու երկրներին էլ:

Զեյբեքջիի խոսքով՝ զբոսաշրջության ոլորտում Ռուսաստանի պարագայում անկումը կազմել է 70 տոկոս, իսկ դեպի Ռուսաստան արտահանման ծավալը նվազել է 38 տոկոսով. «Այսպիսի իրավիճակում չկան հաղթողներ:

2015 թվականի նոյեմբերից առաջ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 34 միլիարդ դոլար, մինչդեռ այսօր այն կազմում է 20 միլիարդ դոլար: Մենք նպատակադրվել ենք հաջորդ տարի այդ ցուցանիշը հասցնել 40 միլիարդ դոլարի, իսկ հետագայում՝ 100 միլիարդ դոլարի:

2015 թվականի նոյեմբերից առաջ վերացված էր վիզային ռեժիմը: Անհրաժեշտ է վերացնել առևտրի ոլորտում առկա արգելքները: Թուրքիան մինչ այժմ 70 միլիարդ դոլարի ներդրումներ է կատարել Ռուսաստանում:

Տեխնիկական աշխատանքներ են տարվում առևտուրը ռուսական ռուբլով ու թուրքական լիրայով իրականացնելու համար: Մենք ցանկանում ենք, որ Թուրքիա եկող Ռուսաստանի քաղաքացիները կարողանան կիրառել ռուբլի, իսկ Ռուսաստան մեկնող Թուրքիայի քաղաքացիները՝ լիրա: 100 միլիարդ դոլարի ցուցանիշին պետք է հասնենք հենց դրանով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում