ԱՄՆ-ում ավելի քան 50 մարդ վարակվել է հեպատիտ A վիրուսով` տապակած եգիպտական ելակով սմուզի խմելուց հետո, հայտնում է The Huffington Post-ը:
Հաղորդվում է, որ վարակված սմուզին վաճառվել է Վիրջինիայում` Tropical Smoothie Café սրճարանում: Պարզվել է, որ վիրուսը տարածվել է եգիպտական ելակի միջոցով, որն օգտագործվում է ըմպելիքներից մեկի պատրաստման ժամանակ:
Ներկայումս վարակվածների կեսից ավելին հոսպիտալացվել են: Սրճարանների ցանցը ոչնչացրել է տվյալ տեսակի ողջ ունեցած ելակը:












































