Х մոլորակը ապագայում կարող է Արեգակնային համակարգի սահմաններից դուրս նետել գազային հսկաներից մեկին, ավելի շուտ՝ Ուրանին կամ Նեպտունին: Այդ մասին հետազոտությունը հրապարակված է Monthly Notices of the Royal Astronomical Society պարբերականում:
Այդ կանխատեսումը տեղի կունենա 7 միլիարդ տարի հետո, երբ Արեգակը կվերածվի կարմիր հսկայի: Այդ ժամանակ Մերկուրին կկլանվի լուսատուի կողմից, իսկ Երկրի վրա պայմանները (եթե աստղը նրան չոչնչացնի) կհիշեցնեն Վեներայի պայմաններին:
Այդ դեպքում Արեգակի զանգվածը 2 անգամ կպակասի, որի արդյունքում նրա գրավիտացիոն ազդեցությունը Յուպիտերի, Ուրանի և Նեպտունի վրա կնվազի: Այդ գազային հսկաները կշարժվեն համակարգի ծայրամասեր, որտեղ գտնվում է Х մոլորակը:
Х մոլորակի և 4 գազային հսկաների փոխազդեցության հետևանքով նրանցից մեկը դուրս կնետվի Արեգակնային համակարգից:







































