Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Արցախում 1-օրյա հանգիստն արժե միջինը 20-30 հազար դրամ

Նախորդ տարվա համեմատ հայաստանյան և մասնավորապես երևանյան հասարակության հետաքրքրության աճը ղարաբաղյան հանգստի գոտիների հանդեպ մեծացել է: Երևանցիները, բացի ՀՀ գեղատեսիլ վայրերում հանգստանալուց, նախընտրում են վայելել Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղում հանգստանալու համար անհրաժեշտ է գրեթե նույնքան գումար, որքան պահանջվում է Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի հանգստյան տներում հանգիստը վայելելու համար: Եթե չհաշվենք ճանապարհածախսը, ապա կարող ենք նույնիսկ ասել, որ Ղարաբաղում հանգիստ կազմակերպելն ավելի էժան է, քան Հայաստանում: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ներգնա տուրիզմի մասնագետ Նատալյա Թերիխանյանը:

Նա նշեց, որ Ղարաբաղում հանգստի դեպքում գիշերակացը կազմակերպվում է Ստեփանակերտ կամ Շուշի քաղաքներում, որովհետև հյուրանոցների մեծ մասը տեղակայված է այդ քաղաքներում, թեև հանգստացողները զբոսաշրջային փաթեթներ են վերցնում դեպի Գանձասար, Տիգրանակերտ, Շուշի և այլ վայրեր:

«Մեկ օր Ղարաբաղում հանգստանալու և գեղատեսիլ վայրերը վայելելու համար մեկ անձին անհրաժեշտ է 20-30 հազար դրամ՝ ներառյալ սնունդը, հյուրանոցի գինն ու էքսկուրսիան: Ինչ վերաբերում է տրանսպորտային ծախսերին, ապա եթե խմբակային հայտեր չեն լինում, այսինքն՝ 15-ից ավելի անձ, իրենք են կազմակերպում իրենց տեղափոխումը հասարակական տրանսպորտի միջոցով, իսկ դա կազմում է 10 հազար դրամ՝ մեկ ուղղությունը»,- ասաց ներգնա տուրիզմի մասնագետը: Վերջինս նշեց, որ դիմում են հիմնականում երեք գիշեր փաթեթների համար, որը միջինը կազմում է 70-80 հազար դրամ՝ կախված հյուրանոցի դասից:

Ներկայացնենք Ղարաբաղում գտնվող մի քանի հյուրանոցների գները, որոնք զբոսաշրջիկների են ընդունում այս ամռան տապին: Ստեփանակերտ քաղաքի «Արմենիա» հյուրանոցում ապրիլի 16-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ցանկացողները կարող են հանգստանալ օրական 29 հազար դրամից մինչև 100 հազար դրամի սահմաններում: Մեկ հոգու համար նախատեսված սենյակներն արժեն 29 և 33 հազար դրամ: Երկու մարդու համար նախատեսված սենյակն արժե 35 հազար դրամ, ընտանիքի համար նախատեսված սենյակը՝ 43 հազար դրամ: «Արմենիա»-ն չորսաստղանի հյուրանոց է և համապատասխանում է չորսաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին:

Այս սեզոնին Ստեփանակերտի «Նաիրի» հյուրանոցում կարելի է հանգստանալ և ժամանակ անցկացնել՝ սկսած օրական 16 հազար դրամից: Երկու հոգու համար նախատեսված սենյակն արժե 24 հազար դրամ:

Ստեփանակերտի Թումանյան փողոցում տեղակայված «Երևան» հյուրանոցում մեկ անձը կարող է հանգստանալ օրական 16 հազար դրամով: Այստեղ երկու անձը կարող է հանգստանալ 24 հազար դրամով, իսկ ընտանիքը՝ 36 հազար դրամով:

Ստեփանակերտի Գյուրջյան փողոցում տեղակայված «Ավետիս» հյուրանոցում ևս կարելի է հանգստանալ ամառային երևանյան տապից պատսպարվելու նպատակով: Այստեղ մեկ հոգին կարող է հանգստանալ՝ օրական վճարելով 14 հազար դրամ: Երկտեղանոց սենյակն այս հյուրանոցում արժե 18 հազար դրամ: Բնականաբար, այս հյուրանոցում ավելի հարմարավետ պայմաններ նախընտրողները ևս կգտնեն իրենց նախասիրություններին համապատասխան սենյակներ ավելի թանկ գներով:

Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի վրա գտնվող «Եվրոպա» հյուրանոցը ևս առաջարկում է հարմարավետ պայմաններ: Այստեղ մեկ անձը կարող է հանգստանալ՝ օրական վճարելով 25 հազար դրամ, իսկ երկու անձը՝ 35 հազար դրամ: Կան նաև թանկ տարբերակներ:

Հյուրանոցային համալիրներ կան նաև այլ քաղաքներում, որոնց գնային քաղաքականությունը էականորեն չի տարբերվում Ստեփանակերտում տեղակայված հյուրանոցների առաջարկած գներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում