Շվեդ կին հավաքարարը, ով 2013-ի սկզբին մեղադրվել է գնացքի առևանգման մեջ, պատրաստվում է դառնալ լոկոմոտիվի մեքենավար: Այս մասին նա պատմել է տեղի ռադիոկայաններից մեկի լրագրողներին՝ փոխանցում է The Local-ը:
Սառա անունով աղջկա խոսքով՝ Arriva ընկերությունը, որը գնացքի սեփականատերն է, խոստացել էր օգնել նրան մեքենավարություն սովորել, իսկ այնուհետև աշխատանքով ապահովել: Սպասվում է, որ ընկերությունը նրան կապահովի ցմահ զբաղվածությամբ: Ընկերությունը նման որոշում է ընդունել՝ հարթելու մեղքը հավաքարարի առջև, որին սխալմամբ մեղադրել է գնացքի առևանգման մեջ:
Խոսելով վթարի մասին՝ 20-ամյա շվեդուհին խոստովանել է, որ ընթացքի ժամանակ ինքը մտածել է մեքսիկացի նկարչուհի Ֆրիդե Կալոյի մասին, ով վթարի էր ենթարկվել 1925 թվականին՝ ստանալով բազմաթիվ վնասվածքներ:
Հունվարին տեղի ունեցած վթարի հետևանքով նա վնասվածքներ էր ստացել և ուղղաթիռով հոսպիտալացվել: Մի քանի ամիս նա վերականգնողական կուրս է անցել:
Գնացքը Սալտշյոբադենում բնակելի տան մեջ էր մխրճվել հունիսի 15-ին: Հավաքարարը դարձել էր միակ տուժածը: Տան բնակիչները չէին տուժել, տեղափոխվել էին ժամանակավոր կացարան:









































